Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայկական բանակը ՌԴ-ից մեկ դիվիզիոն «Իսկանդեր» համակարգ է ստացել. «Վեդոմոստի»

Հայկական բանակը ՌԴ-ից մեկ դիվիզիոն «Իսկանդեր» համակարգ է ստացել. «Վեդոմոստի»

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի մենեջերները հաստատել են «Իսկանդեր» համալիրի տրամադրումը հայկական բանակին մեկ դիվիզիոնի քանակով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ведемости-ն, նրանք հստակեցրել են, որ «Իսկանդեր» համակարգերի միջնորդ-ներկայացուցիչ «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը որևէ առնչություն դրա հետ չունի, քանի որ այդ զինատեսակը ձեռք է բերվել ՀԱՊԿ շրջանակում զենքի առաքումների մասին համաձայնագրի հիման վրա` շրջանցելով ռուսական պետական միջնորդին:

Մենեջերները նաև նշել են, որ «Իսկանդեր» համակարգերի մատակարարման մասին պայմանագիրը կնքվել է 200 միլիոն դոլարի վարկային միջոցներով զենքի մատակարման մասին պայմանագրից դուրս:

Պահեստազորի գնդապետ Վիկտոր Մուրախովսկու խոսքով՝ «Իսկանդեր»-ի առաքման հնարավոր նվազագույն քանակը 1 դիվիզիոնն է 4 գործարկող սարքով` երկուական հրթիռ յուրաքանչյուրում: Ըստ նրա` կարելի է ենթադրել, որ հենց այդ քանակն էլ առաքվել է Հայաստան: «Համակարգը հագեցած է ինչպես բեկորա-ֆուգասային պայթուցիկներով, այնպես էլ ինքնակառավարվող կասետային մարտական գլխիկներով: Այն արդյունավետ միջոց է հրամանատարական շտաբերի և հրետանու, այդ թվում ռեակտիվ հրետանու խոցման համար: Այդ իմաստով էլ այն հետաքրքիր է հայկական բանակին»,- ասել է Մուրախովսկին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am