Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հայաստանում ՌԴ դեսպանությունը մեկնաբանել Է Ռիո դե Ժանեյրոյի Պարալիմպիկ խաղերին ռուս մարզիկների չմասնակցելը

Հայաստանում ՌԴ դեսպանությունը մեկնաբանել Է Ռիո դե Ժանեյրոյի Պարալիմպիկ խաղերին ռուս մարզիկների չմասնակցելը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ՌԴ դեսպանությունը մեկնաբանությամբ Է հանդես եկել Ռիո դե Ժանեյրոյի Պարալիմպիկ խաղերին ռուս մարզիկների չմասնակցելու կապակցությամբ: ՌԴ դեսպանության լրատվական ծառայությունից  «Արմենպրես»-ին տրամադրված հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է.

«Միջազգային իրավունքը, օրենքը, անմեղության կանխավարկածը. այս ամենը, ինչպես ապացուցեց Միջազգային ստորտային արբիտրաժը, պարզվեց՝ միայն ճոռոմ խոսքեր են, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ: Շանս չտվեցին նույնիսկ մաքուր մարզիկներին, որոնք ոչ մի անգամ իրենց համբավը չեն արատավորել դոպինգի օգտագործմամբ: Դրանում նշվում Է, որ մեղադրանքը կառուցված Էր Մաքլարենի տխրահռչակ զեկույցի շուրջ: Բայց կանադացի իրավաբանը, որը մի շարք աղմկալի մերկացումներ Էր խոստացել, մինչ այժմ ոչ մի ապացույց չի ներկայացրել նույնիսկ Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախին:

«Դա անարդարացի Է եւ իրավական առումով ավելի քան կասկածելի: Միջազգային պարալիմպիկ կոմիտեն անմարդկային վերաբերմունք ցուցաբերեց այն հարյուրավոր պարալիմպիկ մարզիկների նկատմամբ, որոնք բացարձակապես մաքուր են եւ դոպինգի հետ կապված որեւԷ բանում չեն կասկածվել: Չինովնիկների որոշմամբ նրանք չեն կարողանա զբաղվել այն գործով, որին նվիրել են իրենց կյանքը, եւ որից մեծապես կախված Է այդ կյանքը»,-ասված է ՌԴ դեսպանության մեկնաբանության մեջ:

Դրա հեղինակների խոսքով՝ վերջին ժամանակներս ի պաշտպանություն ռուս պարալիմպիկների հանդես են եկել թե՛  մարզիկներ, թե՛ հասարակական կազմակերպություններ, թե՛ շարքային քաղաքացիներ ամբողջ աշխարհում: Նրանք նամակներ ու դիմումներ են հղել Միջազգային պարալիմպիական կոմիտեին եւ անձամբ նրա ղեկավարին: Ռիոյի մրցումների ռուս մարզիկների մասնակցությունը թույլատրելու պահանջով առցանց-հանրագիրը գրեթե 300 հազար մարդ Է պաշտպանել Ռուսաստանում եւ արտասահմանում, բայց ապարդյուն:

«Մեր պարալիմպիականներին որակազրկելու որոշումը դուրս Է իրավունքից, բարոյականությունից ու մարդկայնությունից: Դա պարզապես ցինիկորեն գլուխն ազատելն Է, չարությունը նրանց վրա թափելը, ում համար սպորտը կյանքի իմաստ Է դարձել, նրանց վրա, ովքեր իրենց օրինակով հույս, իրենց ուժերի նկատմամբ հավատ են ներշնչում սահմանափակ հնարավորություններով միլիոնավոր մարդկանց»,-ընդգծվում Է Հայաստանում ՌԴ դեսպանության մեկնաբանության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am