«Մելլաթ» բանկում հաճախորդի մոռացած ճամպրուկն անվտանգ էր. իրարանցումը դադարել է /լրացված/
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը ահազանգ է ստացել այն մասին, որ «Մելլաթ» բանկում հաճախորդներից մեկը ճամպրուկ է թողել, որը կասկած է առաջացրել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Դեպքի վայրում ոստիկանությունը ստուգումներ է անցկացրել և պարզել, որ որևէ վտանգավոր բան չկա:
Դեպքի վայր հասած «Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է, որ ոստիկանները դեռ շարունակում են աշխատել բանկի ներսում: Նրանք ուսումնասիրում են ճամպրուկի պարունակությունը: Ոստիկանությունից և Արտակարգ իրավիճակների նախարարությունից ժամանել են մասնագետներ և փորձում են պարզել ճամպրուկի տիրոջ ինքնությունը:
18:19- «Մելլաթ» բանկում մոռացված ճամպրուկում հայտնաբերվել են Իրանի քաղաքացու պատկանող փաստաթղթեր: Ոստիկանությունն առգրավեց ճամպրուկը, որպեսզի տերը հայտնվի այն վերադարձնելու:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում