Այս գիշեր Հայաստանում սպասվում է -2…..-4 աստիճան ցուրտ
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս գիշեր օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով: Սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային շրջաններում սպասվում է -2…..-4 աստիճան ցուրտ: Սեպտեմբերի 26-ին եւ 27-ին ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, սեպտեմբերի 24-ին ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան է՝ 3-8 մ/վ արագությամբ:
Երևանում սեպտեմբերի 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, , քամու ուժգնացում` 15-20 մ/վ: 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում