Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Գյուլենը Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչ է համարում Էրդողանին

 Գյուլենը Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչ է համարում Էրդողանին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին երկրում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գերմանական և իսպանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Գյուլենն ասել է, որ Էրդողանը դեռ տարիներ առաջ է ծրագրել ռազմական հեղաշրջում իրականացնել, սակայն սպասել է հարմար պահի:

Նրա խոսքով` Թուրքիայի նախագահը հեղաշրջման փորձն օգտագործել է իր համար անցանկալի անձանց պաշտոններից հեռացնելու, ձերբակալելու, իր իշխանությունն ամրապնդելու համար: Անդրադառնալով այն փաստին, որ նախկինում աջակցել է Էրդողանին` Գյուլենը պարզաբանել է, որ դրա պատճառը «Թուրքիան ԵՄ ճանապարհով նախապատրաստելու, մարդու իրավունքները և ժողովրդավարությունն ամրապնդելու հարցում Էրդողանի տված խոստումն» է եղել: Նա իր և Էրդողանի միջև հարաբերությունների վատացումը մեկնաբանել է որպես «սպասելիքները չարդարացրած Էրդողանի վրեժ»:

«Էրդողանը հույս ուներ, որ նրան հայտարարելու էինք ողջ աշխարհի մուսուլմանների առաջնորդը, ողջ աշխարհով մեկ աշխատելու էինք այդ ուղղությամբ: Երբ տեսավ, որ նման բան չի լինելու, մեր դեմ դուրս եկավ»,- Deutsche Welle-ի փոխանցմամբ` ասել է Գյուլենը:

Նա ընդգծել է, որ մտավախություն չունի, թե ԱՄՆ-ն կարող է արտահանձնել իրեն Թուրքիա:

78-ամյա Գյուլենը ասել է նաև, որ կարոտում է Թուրքիան և ցանկություն է հայտնել, որ իր մահից հետո աճյունը տարվի Թուրքիա ու ամփոփվի մոր կողքին:

Ֆեթուլլահ Գյուլենը 1999թ. որպես վտարանդի բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: Թուրքիայի իշխանությունները նրան են մեղադրում երկրում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ և պահանջում ԱՄՆ իշխանություններից արտահանձնել Գյուլենին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am