Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Օբաման մերժել է Սաուդյան Արաբիայի դեմ հայց ներկայացնելու մասին օրինագիծը

Օբաման մերժել է Սաուդյան Արաբիայի դեմ հայց ներկայացնելու մասին օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արգելք է դրել այն օրինագծի վրա, որը թույլ էր տալիս 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հարազատներին դատի տալ Սաուդյան Արաբիայի կառավարությանը: BBC-ի փոխանցմամբ, Օբաման, խորին ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին, նշել է, որ օրենքի ընդունումը կարող է վնասել ԱՄՆ ազգային շահերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը,  Էր Ռիադը հերքում է մասնակցությունն ահաբեկչությանը, որը խլել է շուրջ 3000 մարդու կյանք:

Նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված «Ահաբեկչության հովանավորների դեմ արդարադատության» մասին ակտը հնարավորություն կտար զոհվածների հարազատներին դատի տալ Սաուդյան Արաբիայի կառավարության ցանկացած անդամի: Կոնգրեսի անդամների ճնշող մեծամասնությունը հավանություն էր տվել օրինագծին, սակայն հաշվի առնելով օրինագծի շուրջ Օբամայի մտահոգությունները, կոնգրեսականները քիչ հավանական էին համարում, որ նախագահն այն կստորագրի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am