Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

«Էրեբունի Երեւան» տոնակատարության այս տարվա կարգախոսն է «Երեւան` արեւի քաղաք»

«Էրեբունի Երեւան» տոնակատարության այս տարվա կարգախոսն է «Երեւան` արեւի քաղաք»

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երեւան քաղաքի  «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության այս տարվա կարգախոսն է «Երեւան արեւի քաղաք»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության միջոցառումների աշխատանքային խմբի համակարգող, փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը: Նրա խոսքով` մայրաքաղաքի տոնն այս տարի կնշվի հոկտեմբերի 8-ին: «Ապրիլյան պատերազմի հետ կապված` այս տարի  տոնակատարությունները նախորդ տարիների համեմատ ավելի զուսպ կլինեն: Տեղի չի ունենա Հանրապետության հրապարակի համերգը, Երեւանի քաղաքապետարանից մեկնարկող շքերթը, ինչպես նաև քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցող միջոցառումը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավելեց Սուքիասյանը:

Մայրաքաղաքի տոնը, սակայն, կնշանավորվի 34 անուն բազմաժանր միջոցառումներով: «Այս տարի առավել ակտիվ կլինի խաչքարերի պուրակը: Այն կդառնա հայկական ազգագրական հարթակ»,-ասաց նա:

«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության համար նախատեսված 130 միլիոն դրամից կծախսվի 65 միլիոն դրամ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am