Կրեմլն անհանգստացած Է Սիրիայում իրադրության զարգացումից
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում իրադրությունը չափազանց բարդ Է: Այս գնահատականը տվել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կրեմլում իրադրությունը գնահատում են որպես չափազանց բարդ»,-ասել Է նա:
Ներկայում Կրեմլը իմաստ չի տեսնում Սիրիայի շուրջ բարձր մակարդակի հանդիպում անցկացնելու մեջ, քանի որ կարգավորման հետ կապված իրադրությունը չափազանց ամորֆ Է, հավելել Է նա:
«Որքան ինձ հայտնի Է, առայժմ՝ ոչ»,-ասել Է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե պլանավորվում Է արդյոք բարձր մակարդակի հանդիպում սիրիական հակամարտության կարգավորման հարցի շուրջ: «Առայժմ, իրոք, իրադրությունը չափազանց ամորֆ Է այն բանի համար, որ բարձր մակարդակով հանդիպում անցկացվի»,-ասել Է նա:
«Կարելի Է արձանագրել, որ զինադադարի ռեժիմն անարդյունավետ Է,-հայտարարել Է Պեսկովը:-Այդուհանդերձ, Մոսկվան չի կորցնում հույսը, իսկ, գլխավորը, քաղաքական կամքը, որպեսզի առավելագույն ջանքեր ձեռնարկվեն Սիրիայում քաղաքական կարգավորման կայուն ուղի դուրս գալու համար: Առայժմ այնտեղ ծանր Է»,-եզրափակել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում