Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» նախագծով առաջարկվում է թեթեւացնել փոքր եւ միջին ձեռնարկատերերի բեռը

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» նախագծով առաջարկվում է թեթեւացնել փոքր եւ 
միջին ձեռնարկատերերի բեռը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրեց, որ նախագծի հիմքում ընկած է հավասար պայմանների ստեղծման սկզբունքով տնտեսավարող  սուբյեկտների որոշակի  հատվածի բեռի թեթեւացումը:

«Ըստ էության՝ օրենքի ընդունման վերանայման խնդիրն ի հայտ է եկել փոքր ու միջին ձեռնարկատիրությամբ  զբաղվող սուբյեկտների կողմից: Գործող օրենքի համաձայն թույլտվության բեռի համար սահմանվող դրույքաչափը համադրելի չէ գործող օբյեկտների շրջանառության եւ առեւտրային տարածքի  չափերին: Այն անհավասար պայմաններ է ստեղծել ձեռնարկատիրական գործունեության աշխարհ մուտք գործելու համար թույլտվության բեռի հարցում տարբեր չափի տնտեսվարողների միջեւ: Ստացվում է, որ տարբեր չափերի առեւտրային օբյեկտներ՝ հատկապես փոքր ու միջին, նույն թույլտվության բեռի տակ են, ինչ որ խոշոր առեւտրային օբյեկտները»,- նշեց Երեւանի փոխքաղաքապետը:

Նրա խոսքով՝ նախագծում առաջարկվում է սահմանել հստակ տարանջատում, այսինքն՝  թույլտվության տուրքի չափերի սահմանում՝ ըստ օբյեկտների ֆիզիկական չափերի:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ողջունեց նախագիծը՝ նշելով, որ այն կարող է ազդեցություն ունենալ հատկապես ՓՄՁ տնտեսվարման պայմանների վրա:

«Կարեւոր է, որ այն անդրադառնում է ոչ միայն մայրաքաղաքին, որտեղ տնտեսական ակտիվությունը համեմատաբար բարձր է, այլեւ մարզերի շրջաններին, որտեղ ունենք այնպիսի մի վիճակ, որ  ամեն  1000 դրամն էլ կարող է նշանակություն ունենալ»,-ասաց Հերմինե Նաղդալյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am