Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Թուրքիան նոտա է հղել Գերմանիային

Թուրքիան նոտա է հղել Գերմանիային

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Գերմանիայից պահանջել է վերադարձնել այդ երկրում գտնվող դատախազներ Զեքերյա Օզին և Ջելալ Քարային, ովքեր մեղադրվում են գյուլենականներին հարելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Զեքերյա Օզը և Ջելալ Քարան, ում նկատմամբ ձերբակալման հրաման է դուրս եկել, թուրքական դիվանագիտական աղբյուրների համաձայն բնակվում են Շվեյցարիային և Ֆրանսիային սահմանակից գերմանական Ֆրայբուրգ քաղաքում:

Թուրքիայի ԱԳՆ-ն Գերմանիայի արտաքին գործերի նախարարությանը նոտա է հղել` հորդորելով ուսումնասիրել, թե արդյոք դատազախները գտնվում են գերմանական Ֆրայբուրգ քաղաքում: Եթե տեղեկությունը հաստատվի, թուրքական կողմը պահանջել է դատախազներին վերադարձնել Թուրքիա:

Թուրքիան ավելի վաղ ևս նոտա էր հղել Գերմանիային, սակայն գերմանական կողմը հայտարարել էր, որ տեղեկություն չունի դատախազների գտնվելու վայրի վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am