Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Արամ Ա կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ և Կանադա

Արամ Ա կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ և Կանադա

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը սեպտեմբերի 27-ին մեկնել է Միացյալ Նահանգներ և Կանադա` հանդսիապետելու իր կաթողիկոսական ընտրության և օծման 20 ամյակին նվիրված տոնակատարությունները Լոս Անջելեսի, Մոնրեալի և Նյու Յորքի մեջ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից:

Թեպետ Արամ Ա կաթողիկոսի հայրապետական ծառայության 20 ամյակը լրացել է 2015 թվականին, սակայն Վեհափառ Հայրապետի խնդրանքով անցնող տարում որևէ միջոցառում չկազմակերպվեց` հաշվի առնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի այցերի ընթացքում նախատեսված են հանդիպումներ և զրույցներ երիտասարդների հետ, միջեկեղեցական հանդիպումներ, այցելություններ համայնքային կենտրոններ:

Վեհափառ Հայրապետը Անթիլիասի Մայրավանք կվերադառնա հոկտեմբերի 22-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am