Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Թբիլիսին հույս ունի վերականգնել վստահությունը Սուխումի հետ

Թբիլիսին հույս ունի վերականգնել վստահությունը Սուխումի հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին եւ նախարարների կաբինետի անդամներն աբխազական զորքերի կողմից Սուխումը գրավելու տարելիցին հարգել են զոհվածների հիշատակը եւ հայտարարել Աբխազիայի հետ վստահությունը վերականգնելու ցանկության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք պետք Է մտածենք այն մասին, թե ինչպես վերականգնենք ավերված կամուրջներն աբխազների ու վրացիների, օսերի ու վրացիների միջեւ, եւ բացառապես խաղաղ ճանապարհով, քայլ առ քայլ շարժվենք դեպի այդ նպատակը, որպեսզի վերամիավորենք երկիրը եւ վերադարձնենք միասնությունը երկրի զարգացման համար եւ այն բանի համար, որ մենք բոլորս ապրենք որպես եղբայրներ»,-հայտարարել Է վարչապետը՝ ելույթ ունենալով հակամարտության զոհերի հուշահամալիրին ծաղկեպսակներ դնելու ժամանակ:   

Միջոցառմանը նաեւ ներկա Է եղել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

«Ամեն տարի մենք նշում ենք այս ողբերգական օրը եւ հիշում ընկած հերոսներին, որոնք դարձան այդ պատերազմի զոհերը: Մեր նպատակը միասնական եւ ուժեղ Վրաստան ստեղծելն Է եւ մեր երկիրը միավորելը»,- հայտարարել Է նախագահը՝ ելույթ ունենալով հուշահամալիրի մոտ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am