Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Քլինթոնի եւ Թրամփի բանավեճերը ռեկորդային թվով մարդ է դիտել. հետազոտություն

Քլինթոնի եւ Թրամփի բանավեճերը ռեկորդային թվով մարդ է դիտել. հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի եւ Հիլարի Քլինթոնի միջեւ հեռուստատեսային բանավեճերի առաջին փուլը, որը կայացել Է սեպտեմբերի 26-ին Նյու Յուրքի նահանգում, դիտել Է 84 միլիոն մարդ, դա ռեկորդային լսարան Է երկրում նման միջոցառումների անցկացման ամբողջ պատմության ընթացքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Nielsen հետազոտական ծառայության՝ սեպտեմբերի 27-ին հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ:

Հանդիպման հեռարձակումն ուղիղ եթերում մեկ ժամ 45 րոպե վարել են 13 հեռուստաընկերություններ: Nielsen-ի հաշվարկներով՝ սեպտեմբերի 26-ին շուրջ 2,7 միլիոն մարդ բանավեճերը մեկնաբանել Է Twitter միկրոբլոգների ցանցում:

Նախորդ ռեկորդը սահմանվել Էր 1980 թվականին, երբ բանավեճեր Էին տեղի ունենում պետական բարձրագույն պաշտոնի թեկնածուներ Ջիմի Քարտերի եւ Ռոնալդ Ռեյգանի միջեւ, դրանք դիտել Է շուրջ 80,6 միլիոն մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am