Հեռուստացույցով Թրամփի եւ Քլինթոնի բանավեճը տխրությամբ դիտող Բեռնի Սանդերսը մեմ է դարձել
12:08, 28 Սեպտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահական մրցարշավից դուրս մնացած Բեռնի Սանդերսի պաշտոնական Twitter-ակաունտում սեպտեմբերի 27-ին հայտնվել Է լուսանկար, որտեղ նա CNN-ով դիտում Է Դոնալդ Թրամփի եւ Հիլարի Քլինթոնի բանավեճը: Սոցիալական ցանցերում եւ Reddit պորտալում թրոլինգի սիրահարներն անտարբեր չեն անցել եւ ստեղծել են տասնյակ ֆոտոմոնտաժներ՝ հիմք վերցնելով այդ լուսանկարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Լուսանկարում օգտատերերը մի ամբողջ դրամա են նկատել: Շատերին թվացել Է, թե ԱՄՆ-ի նախագահի աթոռին հավակնած Սանդերսը դառնությամբ Է հետեւում բանավեճերին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում