ԱՄՆ-ն պատրաստվում է կասեցնել Սիրիայի հարցով համագործակցությունը ՌԴ-ի հետ
19:33, 28 Սեպտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն պատրաստվում է կասեցնել Սիրիայի հարցով երկկողմ համագործակցությունը Ռուսաստանի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Պետքարտուղարության հայտարարությունը: Ընդգծվում է, որ հայտարարությամբ ենթադրվում է կասեցնել համատեղ գործադիր կենտրոնի աշխատանքը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այդ մասին տեղեկացրել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:
Պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում է, որ այդ քայլերը կիրականացվեն, եթե Ռուսաստանը չկասեցնի սիրիական բանակի գրոհը Հալեպի ուղղությամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում