Հոկտեմբերի 1-3-ին ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով
![Հոկտեմբերի 1-3-ին ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով Հոկտեմբերի 1-3-ին ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով](http://armenpress.am/static/news/b/2016/09/861857.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, սեպտեմբերի 30-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ին էապես չի փոխվի, հոկտեմբերի 1-3-ին կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 30-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում