Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ԱՄՆ-ը մտադիր չԷ հրաժարվել Սիրիայի շուրջ ՌԴ-ի հետ երկխոսությունից. Պետդեպ

ԱՄՆ-ը մտադիր չԷ հրաժարվել Սիրիայի շուրջ ՌԴ-ի հետ երկխոսությունից. Պետդեպ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանի հետ այն կոնսուլտացիաները շարունակելուց, որոնք նվիրված են Սիրիայի օդային տարածությունում երկու երկրների օդուժի միջեւ միջադեպերի կանխմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության պետ Ջոն Քիրբին:

Նա այդ կերպ Է մեկնաբանել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի այն հայտարարությունը, թե Վաշինգտոնը կարող Է դադարեցնել Մոսկվայի հետ երկկողմ գործակցությունը Սիրիայի շուրջ: Այդ դիրքորոշումը Քերին շարադրել Է սեպտեմբերի 28-ին Ռուսաստանի արատաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում:

Ինչպես նշել Է Քիրբին, Սիրիայի երկնքում միջադեպեր թույլ չտալու շուրջ երկխոսությունը «այլ հարց Է», որը վերաբերում Է նախեւառաջ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունների իրավասությանը: Դրա հետ մեկտեղ նա ճշտել Է, որ կարող են դադարեցվել, օրինակ, Սիրիայի շուրջ ռուս-ամերիկյան երկկողմ այն շփումները, որոնք ընթանում են Ժնեւում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am