Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Օբաման կարգադրել Է խոնարհել դրոշները Շիմոն Պերեսի հիշատակին

Օբաման կարգադրել Է խոնարհել դրոշները Շիմոն Պերեսի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարգադրել Է Սպիտակ տան, երկրում եւ արտասահմանում Միացյալ Նահանգների կառավարական շենքերի վրա խոնարհել դրոշներն Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի մահվան կապակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ի նշան Շիմոն Պերեսի՝ Իսրայելի նախկին նախագահի եւ վարչապետի հիշատակի հարգանքի, ես հրամայում եմ ® որ Սպիտակ տան վրա, ինչպես նաեւ բոլոր պետական շենքերի եւ տարածքների վրա խոնարհվեն Միացյալ Նահանգների դրոշները»,- ասված Է հատուկ կարգադրության տեքստում, որը սեպտեմբերի 28-ին տարածել Է ԱՄՆ-ի վարչակազմի մամուլի ծառայությունը:  

Սեպտեմբերի 29-ին Օբաման կմեկնի Իսրայել, որպեսզի անձամբ ներկա գտնվի Պերեսի հուղարկավորությանը:

Շիմոն Պերեսը վախճանվել Է կյանքի 94-րդ տարում Թել Ավիվի մերձակա «Թել խա Շոմեր» հիվանդանոցում: Նա Իսրայելի նախագահի պաշտոնն զբաղեցրել Է 2007 թվականից մինչեւ 2014 թվականը: Իսրայելի նախկին ղեկավարի հուղարկավորությունը կկայանա սեպտեմբերի 30-ի առավոտյան Երուսաղեմում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am