Ամերիկացների մեծամասնության կարծիքով՝ հեռուստաբանավեճում հաղթել Է Քլինթոնը
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացների մեծամասնությունն այն կարծիքին Է, որ նախագահական հեռուստաբանավեճերի առաջին փուլում հաղթանակ Է տարել Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Հիլարի Քլինթոնը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սրանք են Ipsos միջազգայն սոցիոլոգիական կենտրոնի եւ Reuters գործակալության համատեղ անցկացրած հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են սեպտեմբերի 28-ին:
Տվյալների համաձայն՝ հարցվածների 56 տոկոսը հաղթանակը շնորհել Է Քլինթոնին, նրանց միայն 26 տոկոսն Է համարել, որ հեռուստաբանավեճը շահել Է հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը:
Հարցման մասնակիցների մոտավորապես 34 տոոսը նաեւ հայտարարել Է, որ բանավեճից հետո փոխել Է իր կարծիքը Քլինթոնի մասին եւ այժմ դրական Է վերաբերվում նրան: Թրամփի այդ ցուցանիշը կազմել Է 19 տոկոս: Բացի այդ, հարցվածների 31 տոկոսը նշել Է, որ հեռուստաբանավեճում նախկին պետքարտուղարի վստահ ելույթը կմեծացնի նրա շանսերը Սպիտակ տան համար մղվող պայքարում: Թրամփի մասին նույն կարծիքը հայտնել Է միայն 16 տոկոսը:
Ipsos-ի եւ Reuters-ի տվյալների համաձայն՝ այս տարվա նոյեմբերին նաշանակված ընտրություններում Քլինթոնի օգտին պատրաստ Է քվեարկել հարցվածների 42 տոկոսը: Թրամփին Սպիտակ տան ղեկավար Է ցանկանում տեսնել 38 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը`EPA
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում