ԿԸՀ-ն սահմանեց 2017 թվականի ՏԻՄ ընտրությունների օրերը
10:42, 29 Սեպտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 7 կողմ 0 դեմ ձայների հարաբերակցությամբ սահմանեց 2017 թվականին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրերը:
«2017 թվականին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 12-ին, հունիսի 18-ին եւ նոյեմբերի 5-ին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԿԸՀ արտահերթ նիստի ժամանակ ասաց քարտուղար Արմեն Սմբատյանը:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ հավելեց, որ սահմանված բոլոր օրերը կիրակի են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում