Սերժ Սարգսյանը ՀՀ վարչական դատարանի նոր դատավոր է նշանակել
12:46, 29 Սեպտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին ստորագրել է հրամանագիր Մհեր Պետրոսյանին ՀՀ վարչական դատարանի դատավոր նշանակելու վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 16-ի ԱԽ-20-Ե-22 եզրակացությունը` ո ր ո շ ու մ ե մ.
Մհեր ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում