Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայաստանի առաջնային խնդիրը սիրիահայերին ֆիզիկական ոչնչացումից փրկելն է

Հայաստանի առաջնային խնդիրը սիրիահայերին ֆիզիկական ոչնչացումից փրկելն է

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունների համար առաջնային խնդիր է սիրիահայերին ֆիզիկական ոչնչացումից փրկելը. Հայաստանում մեծ սիրով ընդունում են բոլոր այն սիրիահայերին, ովքեր, թեկուզ ժամանակավոր, հայրենիքում հաստատվելու ցանկություն են հայտնում: Հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: «Այդպիսին է Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը: Մեզ համար կարևոր խնդիր է սիրիահայերին ֆիզիկական ոչնչացումից փրկելը: Հայաստանում պատրաստ են ընդունել ցանկացած սիրիահայի, ով հայրենիք վերադառնալու ցանկություն կունենա, որից հետո արդեն կլուծվի նրանց կացության խնդիրը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ալեքսանյանը:

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ շատերը չեն գալիս հայրենիք՝ հաշվի առնելով Հալեպում տիրող իրավիճակը, պատգամավորն ընդգծեց, որ նրանք Սիրիայում ունեցվածք ունեն և հույսով սպասում են, որ պատերազմը շուտով կավարտվի, և իրենք տեր կլինեն իրենց ունեցվածքին: «Նրանք պետք է ցանկություն հայտնեն Հայաստան գալ, որպեսզի մենք էլ ընդառաջենք: Ես երեկ եմ զրուցել Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի հետ, նա հայտնեց, որ մշտական կապի մեջ են սիրիահայերի հետ և արձագանքում են բոլոր նրանց դիմումներին, ովքեր ցանկանում են, թեկուզ ժամանակավոր, Հայաստան տեղափոխվել»,- ընդգծեց պատգամավորը:

Նա համաձայն չէ այն դիտարկմանը, թե այնտեղ պատերազմական վիճակ է, և սիրիահայերը չեն կարող կապի հաստատել ու հայտնել Հայաստան վերադառնալու ցանկության մասին: Պատգամավորի խոսքով՝ հնարավոր չէ, որ որևէ մեկը հնարավորություն չունենա որևէ կերպ Հայաստանի իշխանություններին տեղեկացնել Հայաստան գալու ցանկության մասին: «Ցանկացած ոք կարող է դա անել Սիրիայում Հայաստանի դեսպանատան միջոցով»,- եզրափակեց պատգամավորը:

Նա հավելեց, որ կառավարությունը լրջորեն զբաղվում է սիրիահայերի խնդիրներով, կան կոնկրետ հանձնարարականներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am