Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Billboard-ը տարվա կին Է ընտրել երգչուհի Մադոննային

Billboard-ը տարվա կին Է ընտրել երգչուհի Մադոննային

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Billboard հանդեսը ամերիկացի երգչուհի Մադոննային «Տարվա կին» տիտղոսն Է շնորհել  բազմամյա ստեղծագործական եւ բարեգործական ակտիվ գործունեության համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մադոննան նշանավոր կատարողների շրջանում այն քչերից մեկն Է, որի ազդեցությունը եւ կարիերան դուրս են գալիս երաժշտության սահմաններից»,-հայտարարել Է Billboard-ի եւ The Hollywood Reporter հանդեսի համատեղ մեդիական խմբի նախագահ Ջենիս Մինը: 

Հրատարակությունը բարձր Է գնահատել երգչուհու՝ Rebel Heart խորագրով վերջին համերգային շրջագայությունը, որի ընթացքում վաճառվել Է 170 մլն դոլարի ավելի քան  1 մլն տոմս: Այսպիսով, Մադոննայի բոլոր մենահամերգների դրամական մուտքերի ընդհանուր գումարը հասել Է 1,31 մլրդ դոլարի. այդ ցուցանիշով նա աշխարհում զբաղեցնում Է առաջին տեղը:

Rebel Heart-ը՝ երգչուհու տասներորդ շրջագայությունը, մեկնարկել Է 2015 թվականի սեպտեմբերին եւ նվիրված Է համանուն ալբոմի թողարկմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am