LG Electronics-ը 38 դյույմ անկյունագծով համակարգչային մոնիթոր է ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: LG Electronics հարավկորեական ընկերությունը հոկտեմբերի 18-ին ներկայացրել Է իր տեսակի մեջ միակ գերլայն համակարգչային մոնիթոր՝ 38 դյույմ (96,5 սանտիմետր) անկյունագծով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հաղորդագրության մեջ, որը տարածվել Է կորպորացիայի Սեուլի կենտրոնակայանի կողմից:
«Կողմերի 21:9 հարաբերակցությամբ եւ 3440 առ 1440 պիկսել լուծաչափով մոնիթորն առաջին հերթին նախատեսված Է այն օգտատերերի համար, որոնց անհրաժեշտ Է աշխատել միանգամից մի քանի հավելվածներում»,-նշում Է LG Electronics-ը: Կորեայի Հանրապետությունում այս դիսփլեյի արժեքը կկազմի 1,59 մլն վոն (1,4 հազար դոլար):
Ընկերությունն ընդգծում Է, որ սա այս չափի եւ ֆորմատի սերիական արտադրվող առայժմ միակ մոնիթորն Է աշխարհում:
2013 թվականից LG Electronics-ն առաջատարն Է համակարգչային դիսփլեյների համաշխարհային շուկայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում