Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Գավառում անցկացրել է դուդուկահարների ֆլեշմոբ-փառատոն

Գավառում անցկացրել է դուդուկահարների ֆլեշմոբ-փառատոն

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գեղարեգ» կրթամշակութային ՀԿ-ն «Անկախության սերունդ» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 17-ին Գավառում անցկացրել է դուդուկահարների ֆլեշմոբ-փառատոն:  Երաժշտական միջոցառումը կազմակերպվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

«Գեղարեգ» ՀԿ ղեկավար Գրիգոր Դաշտոյանի տեղեկացմամբ՝ երաժիշտ մասնագետները՝ դուդուկի մասնագիտացված դպրոցի, Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցի ներկայացուցիչները, Գեղարքունիքի մարզի տարբեր քաղաքների և գյուղերի երաժշտական դպրոցներում նախապես իրականացրել են լսումներ։ Ընտրվել է 15 պատանի և երիտասարդ դուդուկահար, որոնք էլ հոկտեմբերի 17-ին իրենց կատարումներով հանդես են եկել փառատոն-ֆլեշմոբի ընթացքում։

«Անկախության սերունդ» ծրագիրը ներառում է մի շարք միջոցառումներ։ Դրանց թվում են՝ սեպտեմբերի 21-ին Գավառում անցկացված անկախության ֆլեշմոբը, հոկտեմբերի 7-ին կայացած անկախության քայլերթը։ Առաջիկայում տեղի են ունենալու ազգային պարի, հայրենասիրական երգի, դաշնակահարների, երգչախմբային, ստեղծագործողների փառատոներ, որոնք ընդգրկելու են Գեղարքունիքի մարզի շնորհալի երիտասարդներին։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am