Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Չաք Բերին կթողարկի վերջին 40 տարվա ընթացքում առաջին երաժշտական ալբոմը

Չաք Բերին կթողարկի վերջին 40 տարվա ընթացքում առաջին երաժշտական ալբոմը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոք երաժիշտ Չաք Բերին, որը տոնում Է իր 90-ամյակը, մտադիր Է 2017 թվականին թողարկել իր նոր երաժշտական ալբոմը, որը կատարողի առաջին ձայնասկավառակը կդառնա վերջին գրեթե 40 տարվա ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռելիզի վերաբերյալ տեղեկատվություն Է հրապարակել Dualtone Records ձայնագրման ընկերությունը, որը թողարկելու Է սկավառակը:

Ընկերության նախագահ Փոլ Ռոուփերի խոսքով՝ նոր աշխատանքը «կդասվի Չաքի կարիերայում ստեղծված լավագույն գործերի շարքին եւ Էլ ավելի կհաստատի նրան՝ որպես ռոք-ն-ռոլի մեծագույն կատարողներից մեկի»: Նոր ալբոմի լուսընծայման ստույգ ամսաթիվը, որն անվանվելու Է Chuck, առայժմ չի հայտարարվել:

Բերին ինքը նշել Է, որ նոր ձայնասկավառակը նվիրում Է իր կնոջը՝ Թոդիին: Երաժիշտի առայժմ վերջին ալբոմը՝ Rock It խորագրով, հրատարակվել Է 1979 թվականին:

1926 թվականին Սենթ Լուիսում (Միսուրիի նահանգ) ծնված երգիչ ու կիթառահար Չաք Բերին առավել ազդեցիկ կատարողներից մեկն Է համարվում ռոք-ն-ռոլի պատմության մեջ: Բերին, Rolling Stone հանդեսի վարկածով, մտնում Է բոլոր ժամանակների հարյուր մեծագույն կատարողների ցուցակում՝ դրանում զբաղեցնելով հինգերորդ տեղը: «Գրեմմի» մրցանակի դափնեկիրն Է երաժշտության բնագավառում ներդրած հատուկ ավանդի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am