Samsung ընկերությունը պայթյունավտանգ Galaxy Note 7-երի փոխանակման կետեր է բացել
13:51, 19 Հոկտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung Electronics կորպորացիան աշխարհի օդանավակայաններում ստեղծում Է փոխանակման կրպակների ցանց, որտեղ Galaxy Note 7 պայթյունավտանգ հեռախոսների տերերը կկարողանան դրանք փոխանակել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ընկերությունում դեռեւս չեն ճշտում, թե տերերն ինչ հեռախոսներ կստանան իրենց Note 7-ի փոխարեն:
Ինչպես հայտնել են կորպորացիայում, փոխանակման առաջին կետերն արդեն բացվել են հարավկորեական օդանավակայաններում եւ Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում: Շուտով կրպակներ կհայտնվեն ԱՄՆ-ի մյուս օդանավակայաններում եւ Ավստրալիայում. առաջին հերթին ամենաբեռվածներում:
Ավելի վաղ մի շարք երկրների իշխանություններ արգելել են Galaxy Note 7 սմարթֆոններն օգտագործել ինքնաթիռներում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում