Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Human Rights Watch-ը Ադրբեջանին քննադատող զեկույց է հրապարակել

Human Rights Watch-ը Ադրբեջանին քննադատող զեկույց է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կառավարությունը վերսկսել է բռնաճնշումները քննադատների և անկախ խմբերի նկատմամբ: Եվրամիությունը և միջազգային ֆինանսական համակարգերը բացառիկ հնարավորություն ունեն պնդելու, որ այդ երկրում մարդու իրավունքների հարցում բարեփոխումներ անցկացվեն, քանի որ Ադրբեջանն ակտիվորեն փնտրում է ֆինանսական և այլ համագործակցություններ` փոխհատուցելու տնտեսական վերջին անկումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին խոսվում է Human Rights Watch (HRW) կազմակերպության պատրաստած նոր զեկույցում:

«Հետապնդումների ենթարկված, բանտարկված, աքսորված. Ադրբեջանի շարունակական ճնշումները կառավարության քննադատների, փաստաբանների և քաղաքացիական հասարակության նկատմամբ» խորագիրն ունեցող 75 էջանոց զեկույցում խոսվում է քաղաքացիական հասարակությանը լռեցնելու կառավարության ջանքերի մասին: HRW-ն արձանագրել է, որ 2016 թվականին Ադրբեջանի իշխանություններն օգտագործել են կեղծ, քաղաքական մոտիվացիա ունեցող քրեական և վարչական մեղադրանքներ` հետապնդելու քաղաքական ակտիվիստներին, լրագրողներին և մյուս այլախոհներին: «Կառավարությունը կառուցել է սահմանափակ իրավական և քաղաքական շրջանակներ` կաթվածահար անելու անկախ խմբերի աշխատանքը: Քննադատներին պաշտպանելու ցանկություն հայտնած փաստաբանները առերեսվել են քինախնդրության և աշխատանքից հեռացվելու դեպքերի հետ: Չնայած իշխանությունները 2016 թվականի սկզբին ազատ արձակեցին մի շարք մարդու իրավունքների պաշտպանների և ուրիշ այլախոհների, սակայն մնացյալը շարունակում են գտնվել բանտերում»,- ասվում է զեկույցում:

HRW-ի Հարավային Կովկասի տնօրեն Գիորգի Գոգիան նշել է, որ տարվա սկզբին որոշ սխալմամբ բանտարկված ակտիվիստների ազատ արձակմամբ հույսեր կային, որ Ադրբեջանը կվերափոխվի: «Սակայն օպտիմիզմն արագորեն պակասում է, քանի որ կառավարությունը համառորեն հետապնդում է քննադատներին և փորձում է լռեցնել անկախ խմբերին»,- նշել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am