Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ՕԵԿ-ը ձեռնպահ կքվեարկի կառավարության ծրագրին

ՕԵԿ-ը ձեռնպահ կքվեարկի կառավարության ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի կառավարության գործունեության ծրագրին: ՀՀ կառավարության գործունեության  ծրագրին հավանություն տալու հարցի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

«Մենք չենք կարող դեմ լինել նոր կառավարությանն աշխատելու հնարավորություն տալուն, սակայն չենք կարող նաև կողմ լինել մի ծրագրի, որն, ըստ էության, գրեթե 80 տոկոսով նման է նախորդ կառավարությունների ծրագրին, իսկ նախորդները մենք տեսել ենք, որ կյանքի չեն կոչվել: Դրա համար մենք ձեռնպահ կմնանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բիշարյանը:

Հեղինե Բիշարյանը նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ կառավարությունը գրագետ և պարկեշտ մարդկանցով համալրելու համար:

Ազգային ժողովը շարունակում է քննարկել ՀՀ կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու հարցը: Կառավարության ծրագիրը խորհրդարանում քվեարկության կդրվի հոկտեմբերի 21-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am