Արցախի նախագահն ընդունել է Վիգեն Սարգսյանին
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին եւ ՀՀ Նախագահի խորհրդական, Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահը շնորհավորել է Վիգեն Սարգսյանին ու Մովսես Հակոբյանին պատասխանատու պաշտոններում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել մեծագույն հաջողություններ բանակի շարունակական զորացման, երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում