Հենրիխ Մխիթարյանը հիասթափված է. The Times
13:44, 22 Հոկտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հիասթափված է, որ չի հայտնվել Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Ֆեներբահչե»-ի հետ խաղի հայտացուցակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է բրիտանական The Times-ը: Պարբերականի մեջբերմամբ`հայ կիսապաշտպանը համոզված է եղել, որ պատրաստ է հանդիպմանը:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 4:1 հաշվով ջախջախեց թուրքական «Ֆեներբահչե»-ին: Մխիթարյանը հայտավորված չէր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում