Ադրբեջանը հրադադարը խախտել է 50 անգամ
12:01, 23 Հոկտեմբեր 2016
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմն անցած գիշեր հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 650 անգամ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս առնչությամբ ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է. «Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում