Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՀՀ շրջանների մեծ մասում ձյուն է տեղալու

ՀՀ շրջանների մեծ մասում ձյուն է տեղալու

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-27-ը, բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռների, մյուս բոլոր գոտիներում հիմնականում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում `բուք, ճանապարհներին` մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն: Նախարարությունը  հորդորում է  նշված ժամանակահատվածում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հոկտեմբերի 24-ին կեսօրից հետո, հոկտեմբերի 25-27-ը ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 28-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 24-26-ին կնվազի 8-10 աստիճանով. ամենացուրտը կլինի հոկտեմբերի 28-ի գիշերը Վայոց ձորի և Արագածոտնի լեռներում, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում՝ -2....-7 աստիճան։

Երևանում հոկտեմբերի 24-ին երեկոյան ժամերին, 25-27-ը սպասվում է անձրև: Հոկտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am