CNN-ը հայտնել է, որ ամերիկացի ցանցահենը կոտրել է ՌԴ ԱԳՆ կայքը
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Jester (Ծաղրածու) կեղծանունով ամերիկացի ցանցահենը կոտրել է ՌԴ արտաքին գործերի նախարարութթյան կայքը, հաղորդում է CNN-ը։
Լրագորղների համար մեկնաբանություններոիմ նա նշել է, թե դրանով ցանկացել է վրեժ լուծել ուրբաթ օրը տեղի ունեցած լայնածավալ կիբեռհարձակման համար, երբ ժամանակավորապես շարքից դուրս էր եկել ամերիկյան ահայտնի կայքերի մի մասը։ Նրա կարծիքով՝ այդ միջադեպի հետևում Ռուսաստանն է։
«Ծաղրածու»-ն իբր կոտրել է գերատեսչության կայքը և այնտեղ Մոսկվայի համար զգուշացում տեղադրել։
«Ընկերնե՛ր։ Մենք դադարեցնում ենք Ռուսաստանի ԱԳՆ կայքի հեռարձակման ծրագիրը, որպեսզի ձեզ փոխանցենք հետևյալ կարևոր հաղորդագրությունը։ Դադարեցրեք։ Հնարավոր է, ձեզ մոտ ստացվում է արհամարել հարևան երկրները, բայց սա Ամերիկա է։ Այստեղ դրանով ոչ-ոքի չես զարմացնի»,- ասվում էր ենթադրյալ «ուղերձում»։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ՌԴ ԱԳՆ-ն որևէ ցանցահենային հարձակման մասին չի հայտնել, գերատեսչության կայքն աշխատում է, կոտրելու մասին պաշտոնական հաստատումներ չկան։
Ըստ ռուսաստանյան նույն աղբյուրի՝ Վաշինգտոնը բազմիցս է Մոսկվային մեղադրել ԱՄՆ-ի օբյեկտների վրա կիբեռհարձակումների համար, սակայն որևէ ապացույց չի ներկայացրել։ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը մեղադրել է Ռուսաստանին կիբեռհարձակումների և տեղեկատվության արտահոսքերի միջոցով ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձի մեջ։ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս նշել է, որ հրապարակված տվյալներում Մոսկվայի շահերին առնչվող ոչինչ չկա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում