Էրդողանը և Օբաման հեռախոսազրույց են ունեցել
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած և շուրջ մեկ ու կես ժամ տևած հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցը: Օբաման գոհունակություն է հայտնել ԻՊ դեմ պայքարում միջազգային կոալիցիային միանալու հարցով Թուրքիայի և Իրաքի միջև երկխոսության առկայության առնչությամբ:
Կողմերն ընդգծել են Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտությունը:
Երկու երկրի նախագահները քննարկել են նաև Սիրիայում տեղի ունեցող զարգացումները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում