Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Թուրքիայի արդարադատության նախարարը Գյուլենին վերադարձնելու հարցով բանակցել է ԱՄՆ գործընկերոջ հետ

Թուրքիայի արդարադատության նախարարը Գյուլենին վերադարձնելու հարցով բանակցել է 
ԱՄՆ գործընկերոջ հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը Վաշինգտոնում թուրքական դեսպանատանը խոսել է Ֆեթուլլահ Գյուլենին հետ վերադարձնելու հարցով ԱՄՆ արդարադատության նախարար Լորետտա Լինչի հետ ունեցած հանդիպման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Բոզդաղն ընդգծել է, որ իրենք ներկայացրել են զգալի քանակությամբ ապացույցներ, որոնց հիման վրա պետք է ձերբակալվի չափավոր իսլամական քարոզիչ Գյուլենը, ում թուրքական կողմը մեղադրում է ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ: «Շատ հստակ ներկայացրել ենք, թե մեր երկրի համար ով է ահաբեկիչ Ֆեթուլլահ Գյուլենը: Թուրքիային մտահոգող հարցերն առաջին անգամ առաջին ձեռքից ներկայացվել են նախարարին»,- ասել է Բոզդաղը: Նա ընդգծել է, որ Գյուլենի վերադարձի հարցով իր մեկնումն ԱՄՆ ցույց է տալիս խնդրի կարևորության աստիճանը, քանի որ սա առաջին դեպքն է, երբ որևէ մեկին Թուրքիա վերադարձնելու պահանջով անձամբ նախարարն է բանակցում տվյալ երկրի հետ:

Արդարադատության նախարարն անընդունելի է համարել այն, որ Փենսիլվանիայից Գյուլենը շարունակում է ղեկավարել գյուլենականներին:

74-ամյա Ֆեթուլլահ Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի մերձավոր կողմնակիցը և Թուրքիայի ներկայիս նախագահին օգնել է իշխանության գալ: Էրդողանը Գյուլենին մեղադրում է պետական հեղաշրջման փորձի և բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի և կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար:

Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաև նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Այն քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am