Կարեն Կարապետյանը հանձնարարեց վերացնել Հայաստանում ընդերքօգտագործման ոլորտում արհեստական խոչընդոտները
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անհրաժեշտ է համարում է վերացնել Հայաստանում ընդերքօգտագործման ոլորտում հնարավոր ներդրումների ներգրավման ուղղությամբ արհեստական խոչընդոտները: Այդ առումով, վարչապետն Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել միջազգային փորձը և ներկայացնել ընդերքօգտագործման և հողօգտագործման իրավունք տրամադրելու վերաբերյալ առաջարկություններ:
«Խոսքն ինչի՞ մասին է. բիզնեսը գալիս է, ընդերքօգտագործման հետ կապված թույլտվությունները ստանում է, հետագայում հողի օգտագործման հետ բազմաթիվ խնդիրներ է ունենում: Մեր խնդիրն է, որպեսզի դաշտը կարգավորենք և բիզնեսին չթողնենք միայնակ այդ խնդիրները լուծելու գործում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում