Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ազգային ժողովում հարգանքի տուրք են մատուցել հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Ազգային ժողովում հարգանքի տուրք են մատուցել հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասնյոթ տարի առաջ` հոկտեմբերի 27-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ոճրագործության զոհ դարձան ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, պատգամավոր Արմենակ Արմենակյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Մեր պետականության կայացման գործում նրանց կատարածը, մեծ ներդրումն ու նվիրումն անմոռանալի եւ ուսանելի են: Մինչեւ օրս էլ նրանց հիշում են։

2016 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորները, զոհված գործիչների հարազատները, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչները, խորհրդարանում հավատարմագրված լրագրողները ծաղիկներ են դրել ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել նրանց հիշատակը։ 

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցածը որակել է ողբերգություն՝ պետության եւ մեր ժողովրդի համար։ 

Այնուհետեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է Եռաբլուր պանթեոն, Երեւանի Կոմիտասի անվան պանթեոն, Երեւանի քաղաքային պանթեոն եւ Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, ուր ամփոփված են ոճրագործության զոհերի աճյունները: ԱԺ նախագահը ծաղիկներ է դրել նրանց հիշատակը հավերժացնող հուշաքարերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am