Պուտինը Հասմիկ Պողոսյանին պարգեւատրել Է Պուշկինի մեդալով
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մշակույթի գործիչներին պարգեւատրել Է շքանշաններով ու մեդալներով, պարգեւատրվածների թվում Է Հայաստանի մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, որը Պուշկինի մեդալ Է ստացել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հրամանագիրը հրապարակված Է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:
Դրանում նշվում Է, որ Պուտինը սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցային պարգեւատրել Է Բարեկամության շքանշանով՝ «Ժողովուրդների միջեւ բարեկամության եւ համագործակցության ամրապնդման գործում ներդրած զգալի ավանդի համար»:
Նույն այդ հրամանագրով պետության ղեկավարը Բարեկամության շքանշանով պարգեւատրել Է ԱՄՆ-ի քաղաքացի, «Լերման» ընկերության նախագահ Էլիզաբեթ Լերմանին, ՉԺՀ-ի քաղաքացի, Չինաստանի պետական մեծ թատրոնի տնօրեն Չեն Պինին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում