Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Կարեն Կարապետյանը ժամանել է Մինսկ

 Կարեն Կարապետյանը ժամանել է Մինսկ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Belta գործակալությունը:

ՀՀ վարչապետին դիմավորել է Բելառուսի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Անատոլի Սիվակը:

Կառավարության ղեկավարը հոկտեմբերի 27-ին Մինսկում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, իսկ հոկտեմբերի 28-ին՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի աշխատանքներին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am