Լավրովը, Մուալեմը եւ Զարիֆը եռակողմ հանդիպում կանցկացնեն Մոսկվայում
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի, Սիրիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը, Վալիդ Մուալեմը եւ Ջավադ Զարիֆը հոկտեմբերի 28-ին եռակողմ հանդիպում կանցկացնեն Մոսկվայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 27-ին կայացած բրիֆինգի ժամանակ հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հոկտեմբերի 28-ին կկայանա եռակողմ հանդիպում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, նրա սիրիացի եւ իրանցի պաշտոնակիցների մասնակցությամբ,-ասել Է Զախարովան:-Քննարկման գլխավոր թեման կդառնա իրադրության զարգացումը Սիրիայում»:
Դիվանագետը հայտնել Է, որ նախարարները կքննարկեն նաեւ «Իրաքում ստեղծվող ռազմաքաղաքական իրադրությունը, այդ թվում՝ ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դեմ արդյունավետ պայքարի խնդրի հաշվառմամբ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում