Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ucom-ում մեկնարկել է 044 կոդով նոր հեռախոսահամարների վաճառքը

Ucom-ում մեկնարկել է 044 կոդով նոր հեռախոսահամարների վաճառքը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերության 044 կոդով սկսվող նոր համարների վաճառքը մեկնարկել է նոյեմբերի 9-ից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ucom ընկերության PR և հաղորդակցության բաժնից:

Ընդ որում՝ պլատինե և ոսկե հեռախոսահամարները հնարավոր է ձեռք բերել բոլորովին անվճար՝ միայն Ucom-ի Ունիվերսալ սակագնային պլաններից մեկին 12 կամ 24 ամսով բաժանորդագրվելու պարագայում: Ունիվերսալ հետվճարային սակագնային պլանների բաժանորդները գեղեցիկ հեռախոսահամարից բացի ամեն ամիս կստանան շատ րոպեներ դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար, շատ մեգաբայթեր՝ շարժական ինտերնետից օգտվելու ու շատ SMS-ներ՝ տեղական բոլոր համարներին ուղարկելու համար:

Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ կայացած էլէկտրոնային աճուրդի արդյունքում վաճառվել է նոր՝ 044 կոդով սկսվող թվով 33 հատուկ հեռախոսահամար:

«044 կոդով սկսվող հատուկ հեռախոսահամարների աճուրդից հետո այս պահի դրությամբ 044.ucom.am կայքում արտացոլված է 104 մլն 900 հազար դրամ կազմող ընդհանուր թիվը: Մենք նախատեսել ենք, որ ամբողջ հասույթը պետք է տրամադրվի Ucom Հիմնադրամին՝ բարեգործական ծրագրեր իրականացնելու համար: Այս գումարը թույլ կտա շատ կարևոր նախագծեր իրականացնել կրթության և առողջապահության ոլորտներում, ինչպես նաև շարունակել ինժեներական լաբորատորիաների բացման շքերթը», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am