Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ամուրիի օրը Alibaba-ի վաճառքները 20 մլրդ դոլար են գնահատել

Ամուրիի օրը Alibaba-ի վաճառքները 20 մլրդ դոլար են գնահատել

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի առցանց առեւտրի հսկա Alibaba ընկերությունը վաճառքների նոր ռեկորդ Է սահմանել այսպես կոչված Ամուրիի օրը, որն սկսվել Է նոյեմբերի լույս 11-ի գիշերը (Երեւանի ժամանակով 20:00-ին): Նախնական գնահատումներով՝ այդ սպառավաճառքից ընկերության շահույթը կկազմի շուրջ 20 միլիարդ դոլար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 11-ին այս մասին հայտնել Է The Guardian-ը:

Այս տարի հիմնականում գերակշռել են արտասահմանյան առեւտրանիշերը, ներառյալ Apple-ը, Nike-ը, New Balance-ը, Adidas-ը եւ Ugg-ը, Չինաստանի արտադրողների թվում լավ ցուցանիշներ ունեն սոսկ մի երկու ֆիրմաներ, որոնք մասնագիտացած են Էլեկտրոնիկայի եւ կենցաղային տեխնիկայի բնագավառում: Ընդամենն սպառավաճառքին մասնակցել Է ավելի քան 14 հազար միջազգային առեւտրանիշ:

Սպասվում Է, որ այս տարի վերջնական հասույթը կկազմի առնվազն 20 միլիարդ դոլար, ինչն Ամուրիի օրվան թույլ կտա առաջ անցնել ամերիկյան այնպիսի խոշորագույն սպառավաճառքներից, ինչպիսիք են Կիբեռերկուշաբթին եւ Սեւ ուրբաթը:   

Alibaba-ն Ամուրիի օրն անցկացնում Է սկսած 2009 թվականից, այն ժամանակ դրան մասնակցել Է ընդամենը 27 ընկերություն: Նոյեմբերի 11-ն Է ընտրվել այն պատճառով, որ այդ օրը բաղացած Է 4 մեկից: Սկզբնապես դա ուսանողական տոն Էր, երբ միայնակ պատանիները գնումներ Էին անում, որպեսզի ինչ-որ կերպ սփոփեն իրենց: Վերջին տարիներին այս ավանդույթն սկել են նշել Չինաստանի առեւտրական կենտրոնները եւ առցանց մանրավաճառները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am