Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ֆեյսբուքը սխալմամբ հաղորդել է հարյուրավոր օգտատերերի մահվան մասին

Ֆեյսբուքը սխալմամբ հաղորդել է հարյուրավոր օգտատերերի մահվան մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆեյսբուք սոցիալական ցանցը սխալմամբ հաղորդել է հարյուրավոր օգտատերերի մահացած լինելու մասին: Նրանց մահացած լինելու մասին տեղեկությունը տեղադրվել է նրանց էջերում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՏԱՍՍ» գործակալությանը:

Նման տեղեկատվություն է տարածվել նաև սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի էջում: Այդտեղ նրա մահվան մասին տեղեկատվություն է հայտնվել:

Ֆեյսբուքը ներողություն է խնդրել կատարվածի համար:  «Դա եղել է ահավոր սխալմունք, որը մենք շտկել ենք»,-ասված է սցիալական ցանցի տարածած հաղորդագրությունում: Այդուհանդերձ, Ֆեյսբուքը հրաժարվել է կոնկրետ տեղեկություն տրամադրել այն օգտատերերի թվի վերաբերյալ, որոնց առնչվել է այս խնդիրը:

Ֆեյսբուքը առաջատար սոցիալական ցանցերից է: Այն հիմնվել է 2004 թվականի փետրվարի 4-ին Մարկ Ցուկերբերգի և իր երեք համակուրսեցիների կողմից Հարվարդի համալսարանում սովորելու տարիներին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am