Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Փարաջանովի թանգարանին նվիրված նամականիշները կմեծացնեն հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ

Փարաջանովի թանգարանին նվիրված նամականիշները կմեծացնեն հետաքրքրությունը 
Հայաստանի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայփոստ» ՓԲԸ  նոյեմբերի 18-ին շրջանառության մեջ դրեց «Հայաստանի թանգարաններ. Սերգեյ Փարաջանովի թանգարան» թեմային նվիրված երկու նամականիշ: «Նամականիշներն ունեն 300 և 380 դրամ անվանական արժեք և տպագրված են Ֆրանսիայի «Կարտոր» տպագրատանը յուրաքանչյուրը 50 000 օրինակով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ֆիլատելիայի վաճառքների պատասխանատու Մարգարիտա Հակոբյանը:

300 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Սերգեյ Փարաջանովի թանգարանի ճակատային հատվածը, իսկ 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը ներկայացնում է Փարաջանովի թանգարանի սրահների կոլաժային պատկերը:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

«Նամականիշները նպաստում են աշխարհում Հայաստանի ճանաչելիությանը: Ամեն տարի նամականիշների հավաքորդները շատանում են: Նյու Յորքի նամականիշների ցուցահանդեսում մենք ներկայացրել էինք մեր նմուշները, արժանացել համընդհանուր ուշադրության և շահել մրցույթում»,-ընդգծեց «Հայփոստ» ՓԲԸ կառավարող տնօրեն  Խուան Պաբլո Գեչիջյանը:

Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանի խոսքով`տարվա ընթացքում բազմաթիվ ֆիլատելիստական ցուցահանդեսներ են անցկացվում: «Ազգային խորհրդանիշներից մեկն է նամականիշը: Պետական այրերը  պետական այցերի ժամանակ իրենց երկրների նամականիշներն են նվիրում միմյանց: Մեր խնդիրներից մեկը միջոցառումներ և ցուցահանդեսներ կազմակերպելն է, որտեղ կներկայացվեն նամականիշների բացառիկ նմուշներ»,-ասաց միության նախագահը:

Նամականիշի դիզայներ Դավիթ Դովլաթյանն ընդգծեց, որ անձամբ ճանաչել է Փարաջանովին, նկարահանվել է նրա «Աշուղ Ղարիբը» ֆիլմում: «Թեման հոգեհարազատ էր և սիրով եմ աշխատել նամականիշի վրա: Կարևոր է արտասահմանցիներին ծանոթացնել այս յուրահատուկ թանգարանին, և մենք մեր ձևով ենք դա անում»,- նշեց դիզայները:

Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը շեշտեց, որ շատերը Փարաջանովի թանգարան այցելելու նպատակով տարբեր երկրներից հատուկ գալիս են Հայաստան: «Փարաջանովն այն մարդն էր, ով ամեն տեղ նշում էր, որ ինքը հայ է, և նրա ցանկությունն իր արվեստը Հայաստանում ներկայացնելն ու զարգացնելն էր՝ չնայած բազմաթիվ ազգեր Փարաջանովին իրենցն են համարում»,-փաստեց տնօրենը:

 Նամականիշի թողարկման օրը` 18 նոյեմբերի 2016թ.

Դիզայնը` Դավիթ Դովլաթյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 60,0 x 30,0 մմ

Տպաքանակը` 50 000 x 2


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am