Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Արծրուն Հովհաննիսյանը հերքում է ԼՂ-ում զինծառայողների վիրավորվելու մասին լուրերը

Արծրուն Հովհաննիսյանը հերքում է ԼՂ-ում զինծառայողների վիրավորվելու մասին 
լուրերը

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքում է սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունները, թե դեկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղում` Մարտունու ուղղությամբ, հակառակորդի արկակոծության հետևանքով հայկական կողմից վիրավորներ կան: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց, որ սահմանային որոշ կրակոցներ եղել են, սակայն զոհեր և վիրավորներ հայկական կողմից չկան:

«Ըստ պաշտպանության բանակի հայտնած տեղեկությունների՝ այս պահի դրությամբ նման բան չկա: Չնայած եղել են որոշակի սահմանային կրակոցներ՝ որևէ զոհ կամ վիրավոր չկա»,- ասաց Հովհաննիսյանը:

Սոցիալական կայքերում տեղեկություններ են տարածվել ԼՂ մարտական դիրքերում լարվածության և վիրավորների առկայության մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am