ՀՀ Նախագահը ներկա է գտնվել ՀԲԸՄ 110-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանը
20:11, 2 Դեկտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակի առիթով նախատեսված միջոցառումների շրջանակում անցկացված հոբելյանական պարային երաժշտական ներկայացմանը՝ Մայր Աթոռ Ս.Էջմիածնի և ՀԲԸՄ-ի Նորքի Հայորդյաց տան ու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների կատարմամբ:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում