Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայոց ցեղասպանությունը ճանաչած գործչին Թուրքիայում սպառնում է 135 տարվա ազատազրկում

Հայոց ցեղասպանությունը ճանաչած գործչին Թուրքիայում սպառնում է 135 տարվա 
ազատազրկում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիրի ծանր հանցագործությունները քննող 8-րդ դատարանն ընդունել է Թուրքիայի քրդական Դեմոկրատական տարածաշրջանային կուսակցության (DBP) համանախագահ Սեբահաթ Թունջելին 135 տարվա ազատազրկման դատապարտելու պահանջով Դիարբեքիրի հանրապետական դատախազության մեղադրականը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ֆըրաթ» գործակալությունը:

Նոյեմբերի 6-ին կալանավորված Թունջելը մեղադրվում է «հանցախմբի անդամ լինելու» և «հանցախմբի քարոզչությունն իրականացնելու» մեջ 2012-2016 թվականների ընթացքում 16 միջոցառման մասնակցելու, դրանց ժամանակ հայտարարություններ անելու հիմնավորմամբ:

Սեբահաթ Թունջելը բազմիցս հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին հայտարարություններով: 2014 թվականին նա, լինելով պատգամավոր, մեջլիս էր ներկայացրել մի օրինագիծ, որով առաջարկում էր, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն խնդրի հայերից Հայոց ցեղասպանության համար: Ընդ որում, ներողությունը նա պետք է խնդրեր պաշտոնապես ողջ Թուրքիայի Հանրապետության անունից: Օրինագծով առաջարկվում է ապրիլի 24-ը սգո օր հայտարարել ու ամրագրել օրացույցում, ինչպես նաև կատարել նյութական ու բարոյական փոխհատուցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am