Բակո Սահակյանը հանդիպել է ԼՂՀ Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների հետ
12:21, 5 Դեկտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպում է ունեցել ԼՂՀ Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել են սահմանադրական բարեփոխումներին եւ նոր Սահմանադրության նախագծի տարբեր դրույթներին վերաբերող հարցեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում