Պատրիսիա Կաասը թողարկել Է տասներորդ ստուդիական ալբոմը
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատրիսիա Կաասը թողարկել Է տասներորդ ստուդիական ալբոմը: Երգչուհին դեկտեմբերի 5-ին նշում Է իր ծննդյան 50-րդ տարեդարձը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գրախոսների կարծիքով, իր նոր ալբոմով, որը կոչվում Է «Patricia Kaas», երգչուհին ընդհատում Է երկարատեւ դադարը: Նրա նախորդ ստուդիական սկավառակը՝ «Ուժեղ սեռը», թողարկվել Է 2003 թվականին:
Այդ ժամանակաշրջանում Կաասը հատկապես լարված Է աշխատել համերգային բեմում: Հյուրախաղային շրջագայությունը, որն ամբողջովին նվիրված Էր նրա կուռքի՝ Էդիտ Պիաֆի երգերին, շարունակվում Էր երկու տարի:
«Այդ հյուրախաղերը ինձ թույլ տվեցին ուշադրություն դարձնել ժամանակակից թատրոնին, ժամանակակից պարին»,-խոստովանել Է երգչուհին: Պիաֆի երգացանկից երգերը նա կատարել Է, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին:
Երաժշտական քննադատներն ալբոմն անվանում են «վերադարձ ակունքներին»: «Այդ երգերն արտացոլում են այն, ինչ ես զգում եմ այսօր»,-նշում Է Կաասն ինքը:
Նա երգում Է այն մասին, ինչն իրեն առավել շատ Է հուզում: Նոր սկավառակի առաջին երգը, որը կոչվում Է «Օր եւ ժամ», վերադարձնում Է 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին, երբ ահաբեկիչների ձեռքով 130 ֆրանսիացի զոհվեց:
«Ես միշտ ցանկացել եմ երգել,-հոբելյանի նախօրյակին Le Figaro թերթի կայքում խոստովանել Է Կաասը:-Ես երբեք վախի զգացում չեմ ունեցել, երբ հարկավոր Է եղել բեմ բարձրանալ: Նույնիսկ 11 տարեկանում իմ առաջնելույթի ժամանակ»:
Լուսանկարը` AP
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում